շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մոսկվայի քաղաքային դատարանը նախաքննության է վերադարձրել Խաչատուրյան քույրերի հետ կապված քրեական գործը

Մոսկվայի քաղաքային դատարանը նախաքննության է վերադարձրել Խաչատուրյան քույրերի հետ կապված քրեական գործը

Մոսկվայի քաղաքային դատարանը կրկին դատախազություն՝ նախաքննության է վերադարձրել Խաչատուրյան երկու ավագ քույրերի՝ Քրիստինայի եւ Անգելինայի հետ կապված քրեական գործերը։ Այս մասին հայտնել է նրանց պաշտպան Ալեքսեյ Լիպցերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ գործի վերադարձման համար միջնորդել էին թե՛ պաշտպանները, թե՛ տուժածները։ Պաշտպանությունը խնդրում է վերացնել այն հակասությունները, որոնք առկա են մեղադրական եզրակացության մեջ։

Իր հերթին տուժածների կողմը հիմնվում է այն բանի վրա, որ պետք է դատարանով չեղարկվի քննության կայացրած այն որոշումը, որով մերժվում էր հարուցել քրեական գործ Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ դուստրերի հանդեպ բռնություն կիրառելու մասով։

Պետմեղադրողը խնդրում էր միջնորդությունները չբավարարել։ Ընդ որում՝ խափանման միջոցը, որով աղջիկներին արգելվում էին որոշակի գործողությունների կատարումը, մնաց անփոփոխ։

Հաղորդվում է նաեւ, որ փաստաբաններն ասում են, որ գործը վերադարձվել է այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական որոշում չկա կապված Խաչատուրյան քույրերի հոր դեմ քրգործի հետ։

  • Կիսվել: