երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 36 չվերթ, չեղարկվել` 5-ը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Մոսկվայի ժամանակով ժամը 9.31-ի (Երևանի ժամանակով` 10:31-ի) դրությամբ` «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 2 չվերթ, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 19 և չեղարկվել 5 չվերթ, «Շերեմետևոյում» հետաձգվել է 15 չվերթ:

Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում են ձյան տեսքով տեղումներ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մոտ 0 աստիճան է, որը նորմայից բարձր է 8-9 աստիճանով:

  • Կիսվել: