երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կդասավանդեն հայոց լեզու և կբացեն հայագիտական հետազոտությունների բաժին

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կդասավանդեն հայոց լեզու և կբացեն հայագիտական հետազոտությունների բաժին

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) Ռուսաստանի ԱԳՆ-ն դասավանդելու է հայոց լեզու և բացելու է հայագիտական հետազոտությունների բաժին: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:

Այս մասին համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և ՄԳԻՄՕ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը։ Փաստաթուղթը նախատեսում է ռուսական բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացի իրականացում, հայագիտական հետազոտությունների ոլորտում հարթակի ստեղծում, ինչպես նաև աջակցություն Հայաստանի և ՄԳԻՄՕ-ի բուհերի միջև համագործակցությանը:

Նշենք, որ ՄԳԻՄՕ - ն ռուսական եւ համաշխարհային առաջատար բուհերից մեկն է, որը մասնագետներ է պատրաստում 18 ուղղություններով, այդ թվում՝ դիվանագետներ, տնտեսագետներ, միջազգայնագետ լրագրողներ, պատմաբաններ եւ այլն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: