հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոլորվել պետք չէ՝ հայ ժողովուրդը նույնիսկ ողբերգություններից հետո, միշտ փյունիկի նման վեր է հառնել մոխրից․ Զատուլին

Մոլորվել պետք չէ՝ հայ ժողովուրդը նույնիսկ ողբերգություններից հետո, միշտ փյունիկի նման վեր է հառնել մոխրից․ Զատուլին

Մոլորվել պետք չէ՝ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ անգամներ ցույց է տվել, որ, չնայած բոլոր դժվարությունների, նույնիսկ ողբերգություններից հետո, միշտ փյունիկի նման վեր է հառնել մոխրից։ Այս մասին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Ես հավատում եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ: Ուղղակի մեզանից յուրաքանչյուրն ուզում է, որ դա լինի այսօր, ավելի լավ կլիներ, եթե դա լիներ երեկ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինքն ինչ խորհուրդ կտար, Զատուլինը նշեց, որ դեռ 2018 թվականին, երբ հասկացան, որ իրավիճակը կարող է վատթարանալ նախաձեռնեցին Լազարյան ակումբը՝ որպես բանավեճի հարթակ.

«Մենք հաջորդ տարի անպայման քննարկում կանենք այնտեղ, երբ Հայաստանում իշխանության հարցը լուծվի ինչ-որ մեկի օգտին: Հիմա այն անցկացնելը սխալ կլիներ: Պետք է հնարավորություն տալ, որ իրավիճակը հասունանա:

Իհարկե մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի իրավական, սահմանադրական ճանապարհով»,-ասել է նա՝ հավելելով, որ բռնությունը, հակասահմանադրական քայլերը հետագայում հարցեր են առաջացնելու իշխանության լեգիտիմության մասով, քանի որ դրանից կախված է եթե ոչ Հայաստանի, ապա Հայաստանում ժողովրդավարության հարցը։

  • Կիսվել: