կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Մոլորակը սեպտեմբերին ջերմաստիճանային նոր ռեկորդի է մոտենում

Մոլորակը սեպտեմբերին ջերմաստիճանային նոր ռեկորդի է մոտենում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ սեպտեմբերի առաջին 12 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է +16,58 °C-ի՝ գերազանցելով ռեկորդային՝ 2023 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։ Այն ժամանակ կլիմայի վրա նույնպես ազդում էր Էլ Նինյոն, սակայն 2026 թվականին այն ավելի ուժեղ է դրսևորվել։

Մեծ է հավանականությունը, որ 2026 թվականի սեպտեմբերը կդառնա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք սեպտեմբերը»։

  • Կիսվել: