չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մխիթարին և Արթուրին առաջադրեք ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում. Զոհրաբյան

Մխիթարին և Արթուրին առաջադրեք ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ «Եվս մի բարեկամական առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը» վերտառությամբ:

«Շատ լավ էր, շատ սիրուն էր, որ ԱԺ առաջին նիստին եկել էիք ազատազրկված ձեր պատգամավոր գործընկերների՝ Մեղրու նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի դիմաշապիկներով։

Այս պահին ԱԺ-ն քննարկում է ԱԺ փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների առաջադրման հարցը։

Եվ քանի որ Դոնթի բանաձևով ընդդիմությանը հասնում է ԱԺ մեկ փոխնախագահի և ԱԺ երեք մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելներ, առաջարկում եմ Մխիթարին և Արթուրին առաջադրել ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում։

Կլինի ազնի՞վ՝ այո։

Կլինի արդա՞ր՝ այո։

Ի դեպ, այսօր կրկին Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»,- գրել է նա:

  • Կիսվել: