հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ հետ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, տեղեկացնում են Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության և մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր:

«Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են նաև եկող տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի` ֆիննական փորձը Հայաստանի Ազգային ժողովում տեղայնացնելու նպատակով: Հանդիպմանը հետևել են քննարկումներ Էդուսկունտայի այլ պատգամավորների հետ»,-նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: