կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մխիթար Հայրապետյանն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը քննարկել են կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր

Մխիթար Հայրապետյանն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը քննարկել են կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հաջողված փորձ ունի, և որ կան բոլոր նախադրյալներն այն առավել սերտացնելու համար:

Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ազգային ռազմավարության մշակմանը, ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթին, թվայնացմանը, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: