հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Միրզոյանը մի մեծ մեղք խոստովանեց

Միրզոյանը մի մեծ մեղք խոստովանեց

Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է: Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում եմ կամ հավանում եմ հասկանալ օրինակ Փարաջանովի «Նռան գույնը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկին: ԱԺ խոսնակի կարծիքով` երբ խոսում ենք արվեստի մասին, կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել, հասկանալ-չհասկանալ:

«Կիրառական արվեստի նմուշներն ավելի շատ եմ հասկանում, իսկ «Նռան գույն»-ը՝ ոչ: Հասկանում եմ, որ սա շատ մեծ մեղք է, որ չեմ հասկանում, սակայն դա չի խանգարում մտածել կամ կիսել այլոց միտքն այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահն ասաց, որ չգիտի՝ կհավանի՞ ֆիլմը, թե՞ ոչ. «Սա կինոաշխարհ է: Ես մեկնաբանություն չունեմ: Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմերն էլ կարող են գոյություն ունենալ: Եթե վերանանք պահպանողական, լիբերալ եզրույթներից, կարող ենք արձանագրել, որ ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին»:

Միրզոյանը հավելեց. «Վարչապետը, խոսելով ֆիլմի մասին, նշեց մարդկային ողբերգության, հասարակական ճնշման մասին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա մի խնդիր չէ, որի մասին արժե դիսկուրս լինի հասարակությունում: Եթե մենք խոսում ենք շատ խորքային խնդիրների մասին, հասարակական լուրջ պրոբլեմների մասին, ինչու չէ` 20 միլիոն էլ կարելի է հատկացնել, որ մի պահ մարդիկ կանգ առնեն ու հայացք նետեն այդ խնդրին»:

  • Կիսվել: