կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մինչև 18։00-ը մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

Մինչև 18։00-ը մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 5-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի, Սպանդարյան, Խանջյան, Շահումյան, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 5-ին ժամը 11:30-ից մինչև ժամը 15:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

  • Կիսվել: