երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Միջազգային թռիչքները կվերականգնվեն․ «Աէրոֆլոտ»

Միջազգային թռիչքները կվերականգնվեն․ «Աէրոֆլոտ»

Միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնվի ամռան կեսերին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերություններից «Աէրոֆլոտի» պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Սպիվակովան։

«Թռիչքների հստակ ժամկետ դեռ բարդ է նշել, բայց եթե  նայենք լավատեսական կանխատեսումներին, ապա միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է սկսել ամռան կեսերին»,-  «Ռոսիա-24»-ի եթերում ասել է նա։

Սպիվակովան ընդգծել է, որ ավիափոխադրողը նախատեսում է պահպանել ինքնաթիռների ուժեղացված ախտահանումը։

  • Կիսվել: