շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միգրացիոն ծառայության պետը մասնակցել է EMERGE ծրագրի համակարգող մարմնի 2-րդ նիստին

Միգրացիոն ծառայության պետը մասնակցել է EMERGE ծրագրի համակարգող մարմնի 2-րդ նիստին

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 2-րդ նիստին։ Այս մասին տեղեկացրին Միգրացիոն ծառայությունից։

«Ծրագրի շրջանակում հետազոտվել է իմիգրացիոն հոսքերի վերաբերյալ հայկական մեդիա տիրույթը, և մենք անհամբերությամբ սպասում ենք վերլուծության արդյունքներին, քանի որ սա մեզ համար կարևոր է նաև օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգի ներդրման համատեքստում»,-ասել է Արմեն Ղազարյանը՝ նշելով նաև ծրագրի շրջանակում Հայաստանից կամավոր վերադարձի ուղղությամբ իրակացվող աշխատանքների մասին՝ մասնավորապես կարևորելով ոլորտի իրավական հիրմքերի ձևավորումն ու ամրապնդումը։

Ըստ աղբյուրի՝ ծառայության պետը ընդգծել է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում վերաինտեգրման, վերադարձի և աշխատանքային միգրացիայի վերաբերյալ տարածաշրջանային երկրորդ թեմատիկ համաժողովի արդյունավետությունը, որն ընթացիկ տարում հաջողությամբ կազմակերպվել և անցկացվել է Երևանում նոյեմբերի 15-16-ը։

  • Կիսվել: