շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Միայն հաշիշ չի հայտնաբերվել, թող կոնֆետներն էլ տանեն փորձաքննության». Ավանի փոխթաղապետը՝ իր տնից հաշիշ գտնելու մասին

«Միայն հաշիշ չի հայտնաբերվել, թող կոնֆետներն էլ տանեն փորձաքննության». Ավանի փոխթաղապետը՝ իր տնից հաշիշ գտնելու մասին

Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են քիչ չափաբաժնով հաշիշ:

NEWS.am-ի հետ զրույցում Ներսես Պողոսյանն ասաց, որ իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետեւում անձ է կանգնած, եւ, որ ինքը որեւէ ապօրինություն չի կատարել, հակառակ դեպքում իրավապահները քրեական գործ կհարուցեցին.

«Ուղղակի անհարմար է։ Ես կփորձեմ գտնել, թե այս ամենի հետեւում ով է կանգնած, որ շաբաթը մեկը իմ մասին հրապարակումներ են արվում։ Ես երեւի ինչ-որ մեկին լավ խանգարում եմ»,- ասաց նա։

Հարցին՝ իր տնից իրավապահներն ի՞նչ են հայտնաբերել, փոխթաղապետը պատասխանեց. «Վազայի մեջ դրած է եղել 4 հատ փամփուշտ, այդ փոքրիկ հաշիշը, սնարյադի կտոր, ու փոքր կոնֆետներ։ Կարող են դրանք նույնպես փորձաքննության ենթարկել։ Էս ինչ թատրոն է, ոնց որ ատոմային ռումբ էին գտել։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»։

Հիշեցնենք՝ մամուլում մեկ ամիս առաջ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ է հայտնաբերվել։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Մեզ հետ զրույցում Պողոսյանը վստահեցրել էր, որ այդ կաթուցիչն իրեն չի պատկանում, վերցրել է գետնից, որպեսզի պատանու ձեռքում չհայտնվի։

  • Կիսվել: