կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման հարթակում առկա է շուրջ 4 000 թափուր աշխատատեղ

Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման հարթակում առկա է շուրջ 4 000 թափուր աշխատատեղ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում առկա է շուրջ 4 000 թափուր աշխատատեղ (հղումը՝ https://bit.ly/3NrgJsl

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։

Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով՝ https://bit.ly/3QDtn9W

  • Կիսվել: