կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Միասին ավելի ուժեղ ենք․ ԵՄ դեսպանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ

Միասին ավելի ուժեղ ենք․ ԵՄ դեսպանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր միանում եմ ձեզ՝ հարգելու 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին ուղերձ է հղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Եվրոպական տարբեր երկրներ աջակցություն են ցուցաբերել Հայաստանին։ Եվրոպայի թիմային ոգին գոյություն ուներ նույնիսկ անցյալի այդ դժվարին ժամանակներում՝ օգնության ձեռք մեկնելու համար:

Միասին մենք ավելի ուժեղ ենք»,-ասված է ուղերձում։

  • Կիսվել: