հինգշաբթի, հունիս 6
6 / 6 / 2024
ԵՄ ղեկավարությունը քննադատել է Իսրայելին պաղեստինցիներին Ռաֆահից տարհանելու կոչերի համար

ԵՄ ղեկավարությունը քննադատել է Իսրայելին պաղեստինցիներին Ռաֆահից տարհանելու կոչերի համար

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննադատել են Իսրայելին՝ պաղեստինցիներին Ռաֆահից տարհանելու կոչերի համար։

Մասնավորապես, ըստ Բորելի, անընդունելի է քաղաքացիական անձանց ստիպել Ռաֆահից հեռանալ անապահով շրջաններ։

«Իսրայելը, միջազգային իրավունքի համաձայն, պարտավոր է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։

Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին չշարունակել ցամաքային գործողությունը Ռաֆահում։

Սա էլ ավելի կխորացնի առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը»,- նշված է Բորելի X-ի միկրոբլոգում հրապարակված կոչում:

Իր հերթին, Շառլ Միշելը հայտարարել է, որ «Ռաֆահի թակարդում հայտնված քաղաքացիներին անապահով տարածքներ տարհանելու հրամաններն անընդունելի են»։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և վճռականորեն խնդրում ենք նրանց ցամաքային գործողություն չանցկացնել Ռաֆահում:

Անցակետերը պետք է լիովին գործեն և թույլ տան անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել Գազայում մոլեգնող սովի պայմաններում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Ըստ Եվրոպական խորհրդի ղեկավարի, բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն կայուն հրադադարի շուրջ համաձայնության հասնելուն։

«ԵՄ-ն հավատարիմ է արդար և համապարփակ խաղաղությանը՝ հիմնված երկու պետությունների մասին լուծման վրա:

Պաղեստինի կենսունակ պետության ստեղծումն այս առումով առանցքային գործոն է՝ Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության պայմաններում, ինչպես արտացոլված է ՄԱԿ-ի բանաձևում»,- գրել է Շառլ Միշելը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: