երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մի տարածեք այս պատկերը. պատգամավորը՝ Ավստրալիայի հրդեհները պատկերող լուսանկարի մասին

Մի տարածեք այս պատկերը. պատգամավորը՝ Ավստրալիայի հրդեհները պատկերող լուսանկարի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ավստրալիայի հրդեհները պատկերող լուսանկարը, որը լայնորեն տարածվում է համացանցով, կեղծ է:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս լուսանկարը հայտնվել է Ռեդիթում, ու կարծես՝ միայն Ռեդիթում, որպես իբր Նասայի կողմից արված լուսանկար, որը ցույց է տալիս հրդեհվող տարածքները:

Հայտնվելուց մի քանի ժամ հետո ջնջվել է ադմինների կողմից որպես իրականությանը չհամապատասխանող: Չնայած դրան՝ ակտիվորեն տարածվում է համացանցում: Ընկերներ ջան, մի տարածեք այս պատկերը, այն չի արտացոլում իրականությունը:

Ավելացում. Սա Նասայի տվյալների հիման վրա մասնավոր անձի կողմից ստեղծված 3Դ պատկեր է, որը ներկայացնում է վերջին ամսում/ամիսներին Ավստրալիայի տարածքում բռնկված հրդեհների աշխարհագրությունը»:

  • Կիսվել: