ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մեծ տեմպով վերականգնվում է Ախթալայի խմելու ջրագիծը․ Արեն Մկրտչյան

Մեծ տեմպով վերականգնվում է Ախթալայի խմելու ջրագիծը․ Արեն Մկրտչյան

Մեծ տեմպով վերականգնվում է Ախթալայի խմելու ջրագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։

«Ջրատար խողովակն ամբողջովին պոկվել, տեղատարվել էր։ Նոր խողովակն արդեն անցկացվել է Դեբեդի մյուս ափ։ Աշխատանքն ավարտական փուլում է։ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ղեկավար կազմը հսկայածավալ աշխատանք են կատարում։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։

  • Կիսվել: