կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ պահքը կիսվեց. այսօր Միջինք է

Մեծ պահքը կիսվեց. այսօր Միջինք է

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: 

 

Ինչպես գրում է qahana.am-ը, ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

 

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

  • Կիսվել: