հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ԱՄՆ-ում պայթյուն է տեղի ունեցել հրավառությունների պահեստում

ԱՄՆ-ում պայթյուն է տեղի ունեցել հրավառությունների պահեստում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Յոլո շրջանում հրավառ նյութերի պահեստում հզոր պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Էսպարտո և Մեդիսոն բնակավայրերի շրջանում:

Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը: Դեպքի վայրի շուրջ մեկ մղոն շառավղով (1,6 կմ) տարհանման գոտի է ստեղծվել, ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի պատճառներն ու հանգամանքներն այս պահին հայտնի չեն:

  • Կիսվել: