ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մետրոպոլիտենում ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել

Մետրոպոլիտենում ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում քիչ առաջ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո շտապօգնություն են կանչել։

«Ժամը 22:05-ին «Բարեկամություն» կայարան ժամանող գնացքի մեջ ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Գնացք ընդունող-ուղարկող հերթապահը տեղեկացրել է  կարգավարին, որը և շատ արագ կանչել է շտապօգնության բրիգադ։ Ժամը 22:20 - ին ժամանել է շտապօգնությունն ու տեղափոխել են ուղևորին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ուղևորը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Դեպքի հետ կապված ունեցել ենք գրաֆիկի փոքրիկ խախտում, որի համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– NEWS.am-ին պարզաբանեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

  • Կիսվել: