շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մերկասառույց ու խցանումներ՝ Կապան-Գորիս ճանապարհին․ փրկարարները քարշակել են ավելի քան 20 ավտոմեքենա

Մերկասառույց ու խցանումներ՝ Կապան-Գորիս ճանապարհին․ փրկարարները քարշակել են ավելի քան 20 ավտոմեքենա

Փետրվարի 25-ին, ժամը 20։57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 29-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով առկա են խցանումներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21:55-ից 00։30-ը փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենաների, որոնք շարունակել են ընթացքը:

  • Կիսվել: