շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լոռիում, Շիրակի Մարալիկ-Լանջիկ, Արարատի Զանգակատուն-Տիգրանաշեն ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Լոռիում, Շիրակի Մարալիկ-Լանջիկ, Արարատի Զանգակատուն-Տիգրանաշեն ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

  • Կիսվել: