կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր խնդիրը պետք է լինի, որ այդտեղից պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ թիվ մուտք արվի․ Այսօրվանից սկսվում է ավտոմեքենաների 000000 համարանիշերի վաճառքը

Մեր խնդիրը պետք է լինի, որ այդտեղից պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ թիվ մուտք արվի․ Այսօրվանից սկսվում է ավտոմեքենաների 000000 համարանիշերի վաճառքը

Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանի խոսքով՝ փետրվարի մեկից՝ այսօրվանից  քաղաքացիական դատավարությունը մեր երկրում թվայանցված է լինելու։

Գործում է հարթակը, որտեղ արդեն 34 դաական հայց է ներկայացվել․ «Այս փուլում բոլորը՝ փաստաբանները, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները, ֆիրմաները, դատարան հայց կարող են ներկայացնել բացառապես թվային հարթակի միջոցով։ Ամբողջ դատավարությունը՝ հայց, միջնորդություն, փաստաբանների ծառայություն և այլն կլինի այդ հարթակով։ Նաև օնլայն հարթակներ ենք ստեղծել, որ եթե խնդիրներ է լինում միանգամից կարողանան կապվել։ Այս փուլը հաղթահարելուց հետո ֆիզիկական անձանց նույնպես հասանելի կլինի հարթակը»,– Կառավարության նիստի ժամանակ ասաց նա։

Վարչապետը նկատեց՝ այսօր նաև ավտոմեքենաների զրո համարանիշների վաճառքն է սկսվում․ «Մեր խնդիրը պետք է լինի, որ այդտեղից պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ թիվ մուտք արվի, և իհարկե պետք է մատչելի լինի։ Ես անկնկալում եմ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև ամենավերջին կետում, որտեղ հնարավոր է գին բարձրանա և մաքսիմալ գներով վաճառվեն։ Նման համարները քիչ չեն Հայաստանում, այնպես որ բարի ժամանաց ենք մաղթում բոլորին»։

  • Կիսվել: