Մեր գարունը ուշանում է, և այն ունի իր դրական կողմերը. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մեր գարունն ուշանում է: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Եթե անցած տարի այս օրերին հանրապետության մեծ մասում ցերեկային ժամերին դրական ջերմաստիճան էր, Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը հասնում էր մինչև 17 աստիճանի, ապա այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում։ Հանրապետության մեծ մասը ձնածածկ է, առանձին լեռնային բնակավայրերում, օրինակ, Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի»:
Սուրենյանի խոսքով՝ վաղը ցիկլոնը կկորցնի ուժը, տեղումները կլինեն հանրապետության առանձին հատվածներում, կարճատև և թույլ։
Մարտի 9-13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Եղանակի պարզեցման հետևանքով մարտի 10-ի գիշերը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։
«Այնպես որ, առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ»,-նշեց Սուրենյանը։


