Ըստ նոր օրենքի ԲՈւՀ-երի կառավարման խորհրդում նախատեսվում է ունենալ 9 անդամ, որից 5-ը կլինեն կառավարության և լիազոր մարմնի կողմից, խնդրում եմ ասեք, արդյոք այս դեպքում կլինի ԲՈւՀ-ի անկաշկանդ կառավարում: Այս մասին հարց տվեց ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նախարար Վահրամ Դումանյանն էլ ի պատասխան ասաց, որ թվաքանակաը որոշելը որևէ որոշման չի ենթարկվում, այնպես, ինչպես ԱԺ-ում պատգամավորների թվաքանակը: