ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր երեխաների արյունը չի վաճառվում. Մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել. Աստղ Գալեյան

Մեր երեխաների արյունը չի վաճառվում. Մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել. Աստղ Գալեյան

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հերքում է համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե զոհվածների հարազատները գումարներ ու բնակարաններ են վերցրել, թե իբր ամեն ինչ գումարի դիմաց է արվում։

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր  երեխաների արյունը չի վաճառվում Մենք ոչ բնակարանի կարքի ունենք, ոչ գումարի, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել պայքարի։ Չկա նման բան։

Վարկաբեկում են ծնողներին, ամենավերջին անպատիվ խոսքերը մեր հասցեին գրում են»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Գալեյանը։

Նա նշեց, որ նման խոսակցություններ լինում են այն ժամանակ, երբ ծնողներն ակտիվանում են, պահանջատեր են դառնում։

«Մենք ունենք ՀԿ, ոչ մեկից չենք ֆինանսավորվում։ Մենք մեր սեփական միջոցներով են գնում շրջաններ, զինվորների տներ»,- ասաց տիկին Աստղը։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

  • Կիսվել: