երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. Զոհրաբյան

Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. Զոհրաբյան

Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տանում են Երևանին հանձնելու, սակայն տարել են ծեծել ու վերադարձրել խուց, իսկ վերջին անգամ՝ հանձնելուց առաջ, ասել են, որ հագնվեն, տանում են մորթելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

"Տղաներն ասում են, որ մինչև Վրաստանի սահմանը հասնելն իմացել են, որ տանում են իրենց մորթելու"։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված 15 ռազմագերիները։ ՀՀ վարչապետի խոսնակի հաղորդմամբ՝ Ադրբեջանից հայրենադարձված 15 հայ գերիները վերադարձվել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ-ը պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերի ջանքերի շնորհիվ։ 

Նշենք, որ հայրենադարձված գերիներին Հարաստանը փոխանակել է Աղդամի շրջանի ականապատ տարածքների քարտեզի հետ։

  • Կիսվել: