Մենք լավ չենք ճանաչում մեր թշնամիներին. Զարեհ Սինանյան
Հայաստանը շահագրգռված է սփյուռքում հայագիտական կենտրոնների պահպանմամբ, սակայն նրա հնարավորությունները սահմանափակ են։ Այս մասին այսօր ամփոփեիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա նշեց, որ միաժամանակ պետությունը պետք է պատրաստի որակավորված հայագետների, թուրքագետների, ադրբեջանագետների, որոնք նույնպես կաշխատեն արտերկրում։
«Ինձ մտահոգում է այն, որ մենք լավ չենք ճանաչում մեր թշնամիներին։ Մենք պետք է ճանաչենք նրանց, որպեսզի հասկանանք՝ ինչպես պայքարել նրանց դեմ։ Մենք նրանց հետ ապրում ենք 11-րդ դարից, բայց դեռ չենք հասկանում, թե ում հետ գործ ունենք։ Մինչ այժմ մենք դա չենք արել եւ դրա պատճառով անընդհատ հարվածներ ենք ստանում նրանցից»,-ասաց Սինանյանը։
Առաջնահերթ խնդիրներից, ըստ նրա, սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելն է. «Այս առումով երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափար կա։ Կան նաեւ այլ լուծումներ։ Այս ամենի շուրջ պետք է քննարկում անցկացնել»: