Մենք հիմա ունենք պետության աջակցության կարիքը. տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են անում
Տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են անում: Խնդիրն այն է, որ վարորդները վարկեր են վերցրել ու չեն կարողանում վճարել դրանք:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ դիմել էին կառավարությանը, որպեսզի ոչ թե 2 ամսով, այլ 1 տարով հետաձգել վարկերի սպասարկումը, սակայն որևէ պատասխան չկա:
Լրագրողների հետ զրույցում մեկ այլ հարց ևս բարձրացրեց: Խնդիրն այն է, որ որոշ ընկերություններ ավտոբուսներ են գնել ու հիմա չեն կարողանում բերել Հայաստան.
«Մի քանի հարյուր հազար դոլարանոց ավտոբուսներ են ձեռք բերել, որոնք նույնիսկ Եվրոպայում չես կարող շատ հանդիպել»:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ ավտոբուսները անվտանգության խնդիր են լուծում, քանի որ ռազմական գործողությունների ընթացքում դրանք օգտագործվելու են.
«Մենք հիմա ունենք պետության աջակցության կարիքը, խնդրում ենք, որպեսզի աջակցեն»:


