ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք դուրս ենք եկել պայքարի, գոռում ենք՝ սիրելի ժողովուրդ դուրս եկեք, որ մեր ճակատագրին չարժանանաք․ Գարիկ Գալեյան

Մենք դուրս ենք եկել պայքարի, գոռում ենք՝ սիրելի ժողովուրդ դուրս եկեք, որ մեր ճակատագրին չարժանանաք․ Գարիկ Գալեյան

Մեր ակցիան անժամկետ է, կմնանք այնքան, մինչեւ տիկին Գայանեն մեզ հետ լինի: Մինչեւ Գայանեն մեզ հետ չլինի, ես անձամբ ամեն օր այստեղ եմ լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, կառավարության դիմաց 44-օրյա պատեևրազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Ես ամեն օր իմ տղայի տուն եմ գնում՝ Եռաբլուր, բայց արդեն 4-5 օր է չեմ գնացել, քանի որ չգիտեմ՝ ոնց գնամ ու էդ տղաներին ինչ պատասխան տամ: Երբ ես գնում եմ իմ տղայի շիրիմի մոտ, Ժորա Մարտիրոսյանի շիրիմը տեսնում եմ, նայում է իմ աչքերի մեջ: Որ կողմից նայում ես, իրենց հայացքները դեպի ձեզ է ուղղված, նայում են մեր աչքերի մեջ ու մենք գլուխներս կախե՞մ: Ես չեմ գնալու այնքան ժամանակ... իմ պահանջը դրած է, որ վայրկյան առաջ այս շենքից ոնց հրահանգել են ապօրինի կալանավորել Գայանեին, այս շենքից  էլ պետք է հրահանգեն Գայանեին բերեն, այստեղ իջեցնեն:

Հերիք չի մեր երեխաներին են տարել, սպանել, պետությունը ու համայն հայությունը, որովհետեւ ազգովի դավաճանեցինք էդ տղերքին, իրենք մեր սահմանը պահում էին, մենք իրենց թիկունքը չպահեցինք»,-ասաց նա:

Գարիկ Գալեյանը նշեց, որ այս երկու օրերին բազմաթիվ մարդիկ մոտեցել են, ասել են՝ ինչ ասեք, նա էլ կանենք. «Մենք դուրս ենք եկել պայքարի, գոռում ենք՝ սիրելի ժողովուրդ, սիրելի ծնողներ, դուրս եկեք, որ մեր ճակատագրին չարժանանաք, մարդիկ մտածում էին, որ դա մեր չարությունից ենք ասում: Ասում էինք, որ ազգը սթափվի, քանի որ այս իշխանությունը կոնկրետ թուրքական ու ադրբեջանական իշխանություն է:

Տեսե՞լ եք՝ ինչքան ոստիկան են բերել, ես անգամ տեղյակ եմ, որ ՔՊ-ական համայնքի ղեկավարներն էլ են գալիս, քանի որ Նիկոլը ոստիկաններին էլ չի վստահում, իր գյուղապետերին էլ է կանչել»: Հարցին, թե ի՞նչ հարց ունի Նիկոլ Փաշինյանին, ով այսօր ասուլիս է տալու, Գալեյանը պատասխանեց. «Առաջին հարցի լինելու է այն, որ այ տականք, դու ինչ բարոյական իրավունքով… էս իրավապահ համակարգից մեկ հոգի ազնիվ գտնվեց Գագիկ Ջհանգիրյանը, որ ասաց՝ իմ վզին դրած ա: Հիմա բոլորի վզին դրած ա: Եթե մենք ազգովի լռենք, ու օր առաջ սրան գլխից չվերցնենք իր ընտանիքի հետ… ինքը պետական դավաճան ա»:

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

  • Կիսվել: