կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք դեռ խրամատում ենք. Գորիս համայնքի ղեկավարը կոչ է արել շարունակել կամավորագրվել

Մենք դեռ խրամատում ենք. Գորիս համայնքի ղեկավարը կոչ է արել շարունակել կամավորագրվել

Կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կոչը․

"Սիրելի' գորիսեցիներ, այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։ Թասիբով գորիսեցինե'ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։

Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան։"

  • Կիսվել: