Մել Դալուզյանը «ջնջվել է» Ֆեյսբուքից
Վերջին օրերին սուր քննադատությունների կիզակետում հայտնված նախկին ծանրամարտիկ Մել Դալուզյանը ջնջել է իր ֆեյսբուքյան էջը: Այժմ որոնման դաշտում այլևս չի բերում նրա անձնական էջը:
Նշենք, որ սեռափոխված մարզիկը 2016 թ-ից բնակվում է Հոլանդիայում: Հասարակության մեջ բուռն քննադատությունների առիթ հանդիսացավ այն, որ նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում «Մել» անվամբ և ՀՀ կառավարությունն այդ ֆիլմի համար պետբյուջեից հատկացրել է 20 մլն դրամ գումար: Ֆիլմին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Մել Դալուզյանը իր անձնական հովանավորության ներքո է: