երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը

Մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը:

Նշենք, որ մինչ այդ Ազատության հրապարակում ընթանում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ararat Challenge-ը:

Արարողության ընթացքում մեծարանքի կարժանանան 2019թ. «Ավրորայի» հերոսները: Նրանք այն մարդիկ ենք, որոնք մեծ ներդրում ունեն մարդասիրության ոլորտում:

Ընտրող հանձնաժողովը կհայտնի դափնեկրի անունը, որին էլ կշնորհվի պարգևը՝ 1 մլն ԱՄՆ դոլար: Երեկոն կշարունակվի Մարիամ Մերաբովայի եւ Դանա Լեոնգի բացօթյա համերգով:

Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Տեսանյութը՝ news.am-ի

  • Կիսվել: