կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեկ շաբաթում գրանցվել է 200 արտակարգ պատահար. 5 մարդ փրկվել է

Մեկ շաբաթում գրանցվել է 200 արտակարգ պատահար. 5 մարդ փրկվել է

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 21-27-ը գրանցվել է 363 դեպք, որից 200-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 128 կենցաղային կանչ, 113 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 4 դեպք, որից 2-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, տուժել է 8 և զոհվել 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: