շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 93 դեպք

Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 93 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու ծանր վիրավորանքի՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, յուրացնելու կամ վատնելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցի պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3, անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: