կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեկ օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Մեկ օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական, ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Ria.ru-ն։

«Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 1199 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օժանդակությամբ բնակության նախկին վայրերն է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչ», - նշել ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: