շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 29 դեպք․ ոստիկանություն

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 29 դեպք․ ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 29 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի և ծեծի 1-ական դեպք։

 Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: