երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեղվահովիտ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Մեղվահովիտ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ապրիլի 1-ին, ժամը 14։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղվահովիտ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: