կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեղրին վերածվել է անառիկ բերդի, մեր ու մանուկ մարտական են տրամադրված. վիրավոր քաղաքապետը՝ իրավիճակի մասին

Մեղրին վերածվել է անառիկ բերդի, մեր ու մանուկ մարտական են տրամադրված. վիրավոր քաղաքապետը՝ իրավիճակի մասին

Հոկտեմբերի 19 –ին Մեղրիի քաղաքաապետ Մխիթար Զաքարյանը հանդես էր եկել հայտարարությամբ.

«Հայրենակիցներ, Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ,
Հայրենի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։ Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ»,- նշել էր նա։

Ի դեպ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը վիրավորվել է Արցախում։
Զաքարյանի վիճակն այժմ կայուն է։ 50-ամյա համայնքապետը վիրավորվել է հակառակորդի հրետանու հասցրած հարվածներից, նա կռվելիս է եղել Արցախի հարավում։

Նշենք, որ նույն ռեժիմով է աշխատում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով համայնքապետի իր պաշտոնը զուգակցում է հրետանավորի պարտականությունների հետ։

 
 

  • Կիսվել: