շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ղազարյանը փորձել է արդարացնել Մարիամ Փաշինյանի համար ավտոմեքենա գնելը. հորդորում ենք զբաղվել չեզոք աշխատանքով. Մեդիա պաշտպան

Ղազարյանը փորձել է արդարացնել Մարիամ Փաշինյանի համար ավտոմեքենա գնելը. հորդորում ենք զբաղվել չեզոք աշխատանքով. Մեդիա պաշտպան

«Մեդիա Պաշտպան»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ  նշել է, որ համացանցից տեղեկացել են, որ Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը, ուստի հորդորում են զբաղվել անկողմնակալ և չեզոք լրագրողական աշխատանքով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.


«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը համացանցից տեղեկացավ, որ Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ հենց ինքը՝ Պետրոս Ղազարյանն է աշխատավարձ ստանում պետական միջոցներից և իր կարծիքը կամ մեկնաբանությունը պետք է բալանսավորված լինի և չպետք է նախապատվություն տա որևէ կողմի։ Տվյալ դեպքում, հստակ երևում է լրատվականի պետի կողմնակալ վերաբերմունքը հարցին։ Գրառումը պարունակում է մեկնաբանություն մի հարցի վերաբերյալ, որի պարագայում Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարի պետք է պահպաներ չեզոքություն։
Պետրոս Ղազարյանի կարծիքով՝ ընդամենը մեկ մեքենա են գնել և ոչ թե բիզնես են տվել վարչապետի դստերը։ Համացանցում արդեն իսկ հայտնվել են Պետրոս Ղազարյանի գրառմանն ուղված մեկնաբանություններ, որոնցում նշվում է, որ վարչապետի աշխատակազմում բազմաթիվ մեքենաներ կային և կարիք չկար պետական միջոցներից նոր գնում կատարել։ Մեկ այլ մեկնաբանության համաձայն, ի՞նչ վտանգ պետք է սպառնա Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ և ամենասիրված ղեկավարի ընտանիքին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը, զերծ մնալով մեքենայի գնման մասին մեկնաբանություններից, հորդորում է Պետրոս Ղազարյանին զբաղվել Հանրային Հեռուստաընկերության հարիր՝ անկողմնակալ և չեզոք լրագրողական աշխատանքով»։

Media Advocate/ Մեդիա Պաշտպան-ի լուսանկարը:

  • Կիսվել: