կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Մայրաքաղաքի մի քանի խաչմերուկում լուսացույցները տեղակայվել են երթևեկելի մասի վրա

Մայրաքաղաքի մի քանի խաչմերուկում լուսացույցները տեղակայվել են երթևեկելի մասի վրա

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց, Էրեբունի փողոց-Ազատամարտիկների փողոց և Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա:

  • Կիսվել: