շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մայր Աթոռի արխիվային ֆոնդի այս լուսանկարն առաջին անգամ է հրապարակվում

Մայր Աթոռի արխիվային ֆոնդի այս լուսանկարն առաջին անգամ է հրապարակվում

Մայր Աթոռի արխիվում պահվող բացառիկ այս լուսանկարն այսօր առաջին անգամ է հրապարակվել։ Այն տեղադրվել է Սբ Էջմիածնի՝ Թանգարանների Ֆեյսբուքի էջում: 

1lurer.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը տեղեկացրեց, որ լուսանկարի հակառակ կողմում եղել է Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մակագրությունը։

Լուսանկարն արվել է 1915 թվականի օգոստոսի 25-ին։ Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև է։

Շրջապատված է որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:

Հայր Ասողիկը նշեց, որ ամեն տարի ապրիլի 24-ին Մայր Աթոռի արխիվային ֆոնդից նյութեր են հրապարակում: Այս տարի հրապարակվեց այս նկարը, որը գուցե այլ արխիվներում էլ կա, բայց Մայր Աթոռի ֆոնդից առաջին անգամ է հրապարակվում։

  • Կիսվել: