չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը․ ոստիկանություն

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնում է, որ մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։

Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9․00-ից մինչև 17․00-ն, ընդմիջում՝ 14․00-ից 15․00-ն։ Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։

  • Կիսվել: