կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մաստարա գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Մաստարա գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Փետրվարի 28-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։

  • Կիսվել: