շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մասրիկ գյուղի մոտակայքում ՃՏՊ–ից տուժած 6 երիտասարդներից 3–ը զինվորականներ են

Մասրիկ գյուղի մոտակայքում ՃՏՊ–ից տուժած 6 երիտասարդներից 3–ը զինվորականներ են

Մասրիկ գյուղի մոտակայքում կողաշրջված մեքենայի ուղեւորներից 3–ը զինվորականներ են։ Դեպքը տեղի է ունեցել ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում։ Նրանցից 2–ը գտնվում են հոսպիտալում, մյուս 4–ը՝ Վարդենիս բժշկական կենտրոնում, բոլորի վիճակը գնահատվում է նորմալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԲԿ–ից, այլ մանրամասներ չհայտնեցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 00:31-ին, Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարին՝ Փոքր Մասրիկ գյուղի մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արա Ա., 27 տարեկան) դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և շրջվել։ Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Ժորա Ա.-ն (23 տարեկան), Վան Ա.-ն (32 տարեկան), Կարեն Շ.-ն (26 տարեկան), Արմեն Հ.-ն (27 տարեկան) և Արման Բ.-ն (27 տարեկան) տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

  • Կիսվել: