երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մասիսի ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

Մասիսի ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ,  2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի կատարել  իր պարտականությունները, իսկ տնօրենը, շահադիտական նպատակներով և պաշտոնեական դիրքը չարաշահելով, աշխատանքից չի ազատել ֆիզկուլտուրայի ուսուցչին ու վճարել է ամբողջական աշխատավարձը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: