կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Մաշտոցի պողոտայի վրա՝ սննդի կետում, հրդեհ է բռնկվել

Մաշտոցի պողոտայի վրա՝ սննդի կետում, հրդեհ է բռնկվել

Հուլիսի 17-ին, ժամը 11։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 48 շենքի նկուղային հարկում գտնվող սննդի կետից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

ց

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 38 հասցեում՝ «Շաուրմա լենդ» սննդի կետում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։46-ին, մարվել՝ 12։29-ին: Այրվել է կրակարանի ծխատարում (մոտ 20 գմ) կուտակած յուղը։

 

  • Կիսվել: