ԶԼՄ-ներ․ Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է ռուսաստանյան հարձակման հետևանքով
Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Լուկյանովկա» մետրոյի կայարանի շրջանում տեղի ունեցած պայթյունի հարվածային ալիքի պատճառով վնաս է հասցվել դեսպանատան շենքին։
Վնասվել են ապակեպատումները, առաստաղին ճաքեր են առաջացել։
Նշվում է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները չեն տուժել։


