չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարզային հանրակրթական դպրոցները կվերանորոգվեն

Մարզային հանրակրթական դպրոցները կվերանորոգվեն

2020 թ. պետական բյուջեի միջոցներով հիմնովին կվերանորոգվեն ութ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին ԱԺ-ում եկող տարվա բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակեց այն դպրոցների ցանկը, որտեղ 2020 թ. կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցները հետևյալն են՝

ՀՀ Արարատի մարզ - Դեղձուտի միջնակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզ - Արգինայի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց

Շատջրեքի միջնակարգ դպրոց

Ջիլի միջնակարգ դպրոց

ՀՀ Լոռու մարզ - Մեդովկայի միջնակարգ դպրոց

Հագվու միջնակարգ դպրոց

ՀՀ Շիրակի մարզ - Արեգնադեմի միջնակարգ դպրոց

Բերդաշենի միջնակարգ դպրոց

Կապսի միջնակարգ դպրոց

ՀՀ Սյունիքի մարզ - Հարժիսի միջնակարգ դպրոց

Դարբասի միջնակարգ դպրոց

Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց

ՀՀ Տավուշի մարզ - Կիրանցի միջնակարգ դպրոց

Դովեղի միջնակարգ դպրոց

ՀՀ Վայոց ձորի մարզ - Գոմքի միջնակարգ դպրոց

Չիվայի միջնակարգ դպրոց

Եղեգիսի միջնակարգ դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ - Ջրառատի միջնակարգ դպրոց

Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց

ՀՀ Արագածոտնի մարզ - Լուսակնի միջնակարգ դպրոց

Գառնահովիտի միջնակարգ դպրոց

Նախարարը նաև նշեց, որ ընդհանուր առմամբ 2020 թ. պետբյուջեի նախագծում Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ:

Նշենք, որ այս տարվա համեմատ եկող տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով:

  • Կիսվել: